Արման Աբովյան. ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցը դիտարկելու ենք միայն իրավական դաշտում
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի որոշել, ինչպես է քվեարկելու Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, տարբեր կարծիքներ են հնչել, քննարկումներ են եղել։
«Մենք դիտարկում ենք փաստաթուղթն ընդամենը իրավական դաշտում։ Ընդամենը։ Երբ մեր իրավաբանները կտան եզրակացությունը, խմբակցությունում կլինի քննարկում, ըստ այդմ էլ որոշում կկայացվի։ Միանշանակ լինելու է իրավական գնահատական»,-ասաց Աբովյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանությունից։
Նա հիշեցրեց, որ ՍԴ նախագահ դառնալուն ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, սակայն գործընթացը պետք է լինի ոչ թե անձնավորված, այլ բացառպես իրավական դաշտում։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է սպասենք դատարանի դիրքորոշմանը. Մակունց
- Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան