Բելառուսի նախագահ. Պետք է մշակվի ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծ՝ Չինաստանից-Եվրոպա ցամաքային ճանապարհն ավելի գրավիչ դարձնելու համար
«Ուրախ ենք Հայաստանում ողջունել պատվավոր հյուրերին՝ Իրանի նախագահին ու Սինգապուրի վարչապետին։ Ձեր երկրները մեզ համար շատ նշանակալի գործընկերներ են հանդիսանում, իսկ տնտեսական կապերի ընդլայնման համար ներուժը մեծ է»,-իր ելույթում հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Նա նշեց, ուրախ է, որ նիստին մասնակցում է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
Լուկաշենկոն գոհունակությամբ խոսեց Սերբիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ փաստաթղթի մասին, նշեց, որ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը։
Բելառուսի նախագահի խոսքով, ԵԱՏՄ-ն պետք է մշակի ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծ՝ մեր երկրների տարածքով անցնող Չինաստանից-Եվրոպա ցամաքային ճանապարհն ավելի գրավիչ դարձնելու համար։
Բելառուսի նախագահն ասաց՝ թե ԱՊՀ, թե ԵԱՏՄ գործադիր մարմնիններից ակնկալում են հստակ առաջարկություններ այն ոլորտների վերաբերյալ, որտեղ անդամ երկրներն ընդհանուր հետաքրքրություններ ունեն՝ օրինակ տրանսպորտի, թվայնացման, արդյունաբերական համագործակցության ու այլ ոլորտներում։
«Պետք է հատուկ ուշադրություն դարձնենք Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցությանը, որտեղ մեր ապրանքներն ու ծառայությունները դեռ քիչ են ճանաչված»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան