Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան
«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած երկրների օրինակին ու չեղարկել այն:
«Իրենց ընտանիքները պաշտպանող Ռուսաստանն ու Հայաստանը չեն ընդունել Ստամբուլի կոնվենցիան, որը հարկավոր է չեղարկել խորհրդարանի նոր նստաշրջանի բացվելուն պես: Ստամբուլի կոնվենցիայի հետ միասին պետք է վերջ դրվի համար 6284 օրենքի մեջ գրված «կնոջ հայտարարությունը հիմք է» արտահայտությանը: Միայն անցյալ տարի կնոջ հայտարարության հիման վրա 358.000 տղամարդ հեռացվել է տնից»,- շեշտել է Չևիքը: