Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար. Դոդոն
Մոլդովայի համար նոր ինտեգրացիոն նախագծերում մասնակցությունը, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, հանդիսանում է առաջնահերթություն և լավ հնարավորություն՝ տնտեսական կապերի և մոլդովական ապրանքներն ու ծառայությունների արտահանման շուկայի բազմազանության համար: Այս մասին այսօր Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
Նրա խոսքով՝ Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար: Իգոր Դոդոնը հայտնեց, որ արդեն հինգ տարի է՝ Մոլդովան ներդրել է ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ երկրների հետ, միաժամանակ նման համաձայնագիր ունի ԱՊՀ երկրների, Բալկանյան երկրների և Թուրքիայի հետ:
Նա հույս հայտնեց, որ վաղ թե ուշ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կսկսվեն բանակցություններ՝ միջազգային այս երկու խոշոր կառույցների ազատ առևտրի գոտի ստեղծելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտին. Առաջնահերթություն է ֆինանսական ոլորտում համամիութենական կարգավորման ներդրումը
- Ղազախստանի նախագահ. ԵԱՏՄ-ն բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար
- Բելառուսի նախագահ. Պետք է մշակվի ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծ՝ Չինաստանից-Եվրոպա ցամաքային ճանապարհն ավելի գրավիչ դարձնելու համար
- Հայաստանն առանձնահատուկ կարևորում է ԵԱՏՄ-ում տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը. Փաշինյան (լրացված)
- Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը
- ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը
- Դոդոնը Փաշինյանին հրավիրել է Մոլդովա
- Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոցում
- Լավաշ, չրեր, հանդիպումներ․ Սինգապուրի վարչապետը սոցցանցերում՝ Հայաստանի տպավորություններով
- Իրանի նախագահ. Պատրաստակամ ենք քննարկել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը
- «ՌԻԱ Նովոստի». Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ
- Սինգապուրի վարչապետ. Շատ երջանիկ եմ Հայաստանում առաջին անգամ գտնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան