Կարեն Հովհաննիսյանի «Հերոսը» ռուսական վարձույթում մեծ պահանջարկ ունի
Ջեյմս Գրեյի «Դեպի աստղեր» ֆանտաստիկ թրիլլերը վերջին հանգստյան օրերին Ռուսաստանում առավել մեծ ճանաչում ունեցող ֆիլմերի ցանկում առաջինն է։ Երկրորդ տեղում է մոսկվայաբնակ հայազգի ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Հերոսը» ֆիլմը։ Ցուցակը կազմել է Kinobusiness.com կայքը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ «Դեպի աստղերը» ֆիլմը հանգստյան օրերին կինովարձույթում հավաքել է 204,9 միլիոն ռուբլի, «Հերոսը» թրիլլերը՝ 95,1 միլիոն ռուբլի:
«Հերոսը» մարտաֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Պետրովը, Վլադիմիր Մաշկովը և Սվետլանա Խոդչենկովան: Ֆիլմը երիտասարդի մասին է, որը ուսուցում է անցել հատուկ դպրոցում, որտեղ պատրաստում են արտաքին հետախուզության գործակալների: Գլխավոր հերոսին անսպասելի զանգահարում է հայրը և հաղորդում, որ իր նկատմամբ որս են սկսել: Մեծ վարձույթ ֆիլմը դուրս է եկել սեպտեմբերի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան