ՎԵՏՕ-ն Հայաստան եկած բարձրաստիճան հյուրերին կոչ արեց միանալ Սորոսի հիմնադրամի դեմ պայքարին
Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեության դեմ պայքարող ՎԵՏՕ նախաձեռնության անդամներն այսօր Մատենադարանի դիմաց ակցիա են իրականացնում։
Նախաձեռնության անդամներն ասացին՝ ցանկանում են իրազեկել ԵԱՏՄ անդամ-
պետությունների և Իրանի ղեկավարներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին:
Ակցիային ներկա քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ լիարժեք աջակցում է նախաձեռնության անդամներին, ընդգծեց, պետք է վեր հանել երկրում առկա խնդիրներն ու մարտահրավերներն ու դրանց համար համատեղ ուժերով լուծումներ գտնել։
«Պայքարն ուղղված է այսպես կոչված Սորոսի գրասենյակի դեմ, որը տարիներ շարունակ ֆինանսավորել է այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված էին մի շարք արժեքների դեմ, դա արշավ էր և Հայ առաքելական եկեղեցու դեմ, և հայկական ավանդական ընտանիքի դեմ, և ուժային կառույցների, և պետական տարբեր ինստիտուտներն ավելի վերահսկելի դարձնելուն։ Դրանք ժամանակի ընթացքում բավականին լուրջ արդյունքներ են տվել և ըստ էության բերել նրան, որ անցած տարվա մայիսին նման շարժումների կողմից ֆինանսավորվող ուժերը կարողացան զավթել իշխանությունը Հայաստանում»,-ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, ՎԵՏՕ-ի պայքարի նպատակն է ուժեղացնել պետական կառույցները, ինչպես նաև վերականգնել ու ամրապնդել հայկական արժեքները։
Նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ելույթ ունենալով ակցիայի ժամանակ, հայտարարեց, որ հիմնադրամը «շինծու» հայտարարություններով փորձել է իր դեմ 9 քրեական հետանդում իրականացնել՝ նպատակով լռեցնել իրեն։
«Քաղաքացիական հայցերի հաշիվն արդեն կորցրել եմ»,-ասաց նա։
Մալյանն ասաց, անցած ամիսներին իրականացրած իրենց պայքարն արդյունք է տալիս, օրինակ, հիմնադրամի կայքում այլևս չեն հրապարակվում այն կազմակերպությունների անունները, որոնք դրամաշնորհ են ստանում իրենցից։
«Բաց հասարակության հիմնադրամը ՎԵՏՕ-ն դարձրեց փակ հասարակության հիմնադրամ»,-նկատեց նախաձեռնության հիմնադիրը։
Մալյանը Հայաստան եկած բարձրաստիճան հյուրերին կոչ արեց համախմբել ուժերը ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության ոլորտում, միանալ Սորոսի հիմնադրամի դեմ պայքարին ու այն տարածել նաև իրենց երկրներում։
Նա ռուսերենով ընթերցեց պատրաստած կոչը՝ ուղղված Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Իրանի, Սինգապուրի, ինչպես նաև ԵԱՏՄ ղեկավարներին։
Հարակից հրապարակումներ`
- «ՎԵՏՕ» շարժումը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին կոչ է ուղղում
- Իշխանությունները սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար հատուկ բացել են պետական սահմանը. Նարեկ Մալյան
- Դատարանը մերժել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի
- Նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր. Մալյան
- «ՎԵՏՕ»-ն վաղը կրկին հավաքվելու է ՍԴ դիմաց
- Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ
- Նարեկ Մալյան. Մեր նպատակն է ցույց տալ, թե որ քաղաքական ուժերն են Հայաստանում գործակալական ցանցի հենարանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան