Cargo Express. Ներդրողը, արտահանողն ու բեռնափոխադրողը՝ մի հարթակում
Cargo Express հարթակը ստեղծվել է բեռնափոխադրման շուկայում առկա խնդիրների խորը ու մասնագիտացված ուսումնասիրությունների արդյունքում։ Առաջարկվող լուծումները հնարավորություն է տալիս ավելի որակյալ դարձնել հայաստանյան շուկայի բեռնափոխադրումները՝ բավարարելով և ներմուծող-արտահանող սեգմենտի և բեռնափոխադրողի պահանջները:
«Այստեղ գործում են բեռնափոխադրման բոլորովին նոր պայմաններ և համագործակցության նոր կանոններ՝ նվազագույնի հասցնելով բեռնափոխադրման շուկայում առկա բոլոր ռիսկերը թե պատվիրատուի, և թե բեռնափախադրողի համար: Սա միասնական օնլայն հարթակ է, որի նպատակն է համախմբել հայկական բեռնափոխադրման շուկայում վստահելի և լավ համբավ ունեցող բեռնափոխադրող ու ներմուծող-արտահանող ընկերություններին և բարձր վստահության հիման վրա ստեղծել բիզնես հարաբերություններ՝ ամբողջովին նոր որակ մտցնելով բեռնափոխադրման շուկայում»,-նշում են նախաձեռնության հեղինակները։
Նաև մանրամասնում են, որ ներմուծող-արտահանող ընկերությունները հնարավորինս պարզեցված տարբերակով տեղադրում են իրենց բեռի տեղափոխման վերաբերյալ տեղեկատվություն, այն միաժամանակ ուղարկվում է կայքում գրանցված բոլոր բեռնափոխադրող ընկերություններին։ Վերջիններն էլ սկսում են ներկայացնել իրենց գնային առաջարկները տվյալ բեռի տեղափոխման համար, իսկ համակարգը ընտրում է դրանցից լավագույնը և ուղարկում պատվիրատուին՝ առաջարկելով նաև բեռի ապահովագրություն շուկայում առաջարկվողից անհամեմատ ցածր տոկոսով:
Առաջարկը հաստատելուց հետո պատվիրատուն կայքի միջոցով կարող է հետևել իր բեռի տեղափոխման ողջ ընթացքին: Յուրաքանչյուր հաստատված պատվերից պատվիրատուն ստանում է cashback բեռնափոխադրման արժեքի 0.8%-ի չափով, որը կարող է կիրառել իրենց հետագա պատվերների բեռնափոխադրման արժեքը նվազեցնելու համար:
Արդյունքում արտահանողները, ներկրողներն ու բեռանփոխադրողներն ունենում են բեռի ապահովագրություն նվազագույն տոկոսաչափով , առողջ մրցակցության ապահովմամբ՝ բեռնափոխադրման ամենաշահավետ առաջարկ, զարգացած բիզնեսին վայել բարձրակարգ ծառայություն, գումարի խնայողություն բոնուսային համակարգի միջոցով, անվճար խորհրդատվություն ամենաօպտիմալ ճանապարհով բեռի տեղափոխման վերաբերյալ, լոգիստիկ համալիր ծառայություններ մեկ վայրում, ժամանակի խնայողություն։