Անվճար մարդասիրական ծառայություններ՝ ՀՀ մարզերում
ԱՄՆ-ից եկած մասնագետները «Բժշկական առաքելություններ» և անվճար մարդասիրական ծառայություններ են կատարելու Հայաստանի մարզերում։ Այս մասին տեղեկացնում է «Վերածնունդ» հիմնադրամը։
Ըստ աղբյուրի, խմբում ներգրավված են վիրաբույժներ այդ թվում նաև դիմածնոտային և կանացի,
թերապևտներ, ատամնաբույժներ, մանկաբույժներ, ուռուցքաբաններ, սրտաբաններ, անեսթեզիոլոգներ։ Ընդհանուր 40 մասնագետ՝ 32 բժիշկ և օգնականներ։ Բժիշկների մեծ մասը օտարազգի են և իրենց փորձով կիսվելու են Բժշկական համալսարանի ուսանողների հետ։Մասնագետներն իրենց հետ բերելու են նաև բժշկական արդիական սարքավորումներ։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ բժիշկների խումբն արդեն Հայաստանում է և շաբաթն
սկսելուն պես անցել է աշխատանքի։ Հաջորդ երկուշաբթի խմբի մի մասը մեկնում է
Արցախ։
Սա խմբի թվով 5-րդ առաքելությունն է Հայաստանում։ Մարդասիրական անվճար ծառայություններ են մատուցվելու հետևյալ մարզերում ու շրջաններում՝ Արմավիր, Գյումրի, Ախուրյան, Մասիս, Լոռի, Աշտարակ, Վանաձոր, Երևան, Արցախ»,-նշված է հաղորդագրության մեջ։