
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է
Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։
ՀՖՖ հաղորդմամբ, Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։
Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գյուլբուդաղյանց. Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես թիմը տարավ հետևից
- Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա» տեղափոխության և Իտալիայի հավաքականի դեմ խաղի մասին
- Հենրիխ Մխիթարյան. Հույս ունենք լավ արդյունքի հասնել, չնայած որ մրցակիցը հեշտ չէ
- Հենրիխ Մխիթարյան. Սա շատ լավ հնարավորություն է ինձ համար
- Հենրիխ Մխիթարյանը հավանաբար վաղը Երևան կժամանի
- Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում
- Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Ռոմա»