ՀՊՏՀ-ի ուսանողները կոչ են անում ուսումնասիրել նաև Դիանա Գալոյանի ատենախոսությունը. Անի Սամսոնյան
Խորհրադարանում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ իրեն են դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ և շրջանավարտներ և ներկայացրել կոնկրետ փաստեր, որ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտել են ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր, այդ թվում կուրսային աշխատանքներից։
«Նրանք կոչ են անում՝ եթե Ռուբեն Հայրապետյանին հեռացնելու պատճառն իսկապես այն խնդիրն է, ինչը հայտարարվեց, ապա պատասխանատու մարմիններն իրավունք չունեն լռելու և պարտավոր են պատշաճ գնահատական տալ Դիանա Գալոյանի ատենախոսությանը»,- ասաց նա։
Սամսոնյանը նշեց, որ իր ձեռքում կա գրագողության ևս մեկ ապացույց, որտեղ 50 դրվագով ներկայացված են Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի գրագողությունները։
«Կրկին կոչ եմ անում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ընդունել այս փաստերը, հատուկ հանձնարարական իջեցնել այս դեպքերն ուսումնասիրելու համար, և ստուգեն բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները։ Ոչ նախարարությունը, ոչ Բարձրագույն որակավորման կոմիտեն այս խնդրից իրենց գլուխը չեն ձերբազատելու»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Սամսոնյանը սեպտեմբերի 16-ին բաց նամակով դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել։
Սամսոնյանը հայտնեց նաև, որ նախարարությունից անհասկանալի պատասխան է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել
- ԲՈԿ. Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո
- Գոգյանը չի բացառում, որ Ազարյանի ատենախոսության շուրջ աղմուկը քաղաքական դրդապատճառ ունի
- ԲՈՀ-ը ատենախոսությունների պաշտպանության կանոնակարգում փոփոխություններ է իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան