Հասմիկ Պապյան. Ինձ մերժել են՝ պատճառաբանելով, որ հրավիրատոմս չունեմ
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել իր՝ օպերային թատրոն մուտքն արգելելու «միջադեպի» մասին:
Մասնավորապես նա գրել է. «Նախ ասեմ, որ ես չեմ ներկայացել, թե ով եմ, որպեսզի իմ հանդեպ հատուկ ուշադրություն հրավիրվի: Ես պարզապես խնդրել եմ՝ որպես կին, որպես համերգի մասնակից թույլ տալ ինձ ծանր բեռը ձեռքիս, խուսափել թատրոնի շենքը շրջանցելուց, քանի որ կես ժամ հետո բեմ պետք է բարձրանամ: Ինձ մերժել են պատճառաբանելով, որ հրավիրատոմս չունեմ, ուրեմն արտոնված չեմ՝ առանց անդրադառնալու, որ իմ այդ օրվա ներկայությունը թատրոնում ավելին էր, քան հրավիրատոմսը: Իմ տարակուսանքը և հուսահատությունը այն է, որ մենք դեռևս մնացել ենք «не положено, закон не позволяет и всё...»-ի դարաշրջանում: Խնդրում եմ չքաղաքականացնել իմ դիտարկումը, ես շատ եմ ցանկանում, որպեսզի մեր պաշտոնյաներն ավելի ճկուն լինեն և կարողանան կողմնորոշվել ըստ իրավիճակի»։
Հ. Պապյանը մասնակցում էր Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված համերգին։
Հարակից հրապարակումներ`
- Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում
- Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
- Հասմիկ Պապյանը ճանաչվել է ՀԲԸՄ-ի առաջադրած «Տարվա կին» անվանակարգի հաղթող
- Հասմիկ Պապյան. Համերգից ստացված 3.346.200 դրամը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
- Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
- Հասմիկ Պապյանի մասնակցությամբ բարեգործական համերգի հասույթը կտրամադրվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան