
Հռոմի պապը կընդունի «Ավրորա»-ի հերոսներին ու կազմակերպիչներին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում հոկտեմբերի 2-ին արժանանալու են Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը։
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այս հանդիպումն «Ավրորայի» պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կացկացվի նաև մարդասիրական և սոցիալական հարցերի վերաբերյալ կլոր-սեղան քննարկում՝ մարդասիրական ոլորտի և միջազգային մեդիայի մասնակցությամբ: Այդ թեմաներն այս ամիս ավելի ուշ կլինեն Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումի առանցքում:
Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը ներկա կլինեն «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը:
Հիշեցնենք,«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին, կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն և այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է:
«Ավրորա» համաշխարհային մրցանակը 1.000.000 դոլարի դրամաշնորհ է, որի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Այն ամենամյա մրցանակ է՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:
Նախաձեռնությունը կրում է Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը, որը Հայոց ցեղասպանության ականատեսներից էր։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ավրորա Մարդիգանյանի ընծայագրով գիրքը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
- Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները
- 111 ազդեցիկ անհատ դարձել է «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան
- 2019թ. «Ավրորա» մրցանակի համար 523 թեկնածու է առաջադրվել
- «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը կօգնի 375,000 ռոհինջա փախստականների
- 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվում է բացված
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին