Ղազախստանի նախագահ. ԵԱՏՄ-ն բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար
Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ Հայաստանի նախագահությունը հաջող է անցնում, իր դրական ներդրում ունի ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում։ Նա նշեց, որ թարմ լիցք պետք է հաղորդել տնտեսական ինտեգրացիոն գործընթացին՝ հետևելով պայմանագրի ոգուն և տառին։
«Վստահ եմ, որ այսօրվա նիստը կարևոր քայլ կլինի մեր ինտեգրացիոն միության հետագա հաջող զարգացան գոծընթացում»,- ասաց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ղազախստանի նախագահի խոսքով, ԵԱՏՄ դարձել է համաշխարհային առևտրի զարգացման կարևոր օղակներից։
«Մեր միությունը բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար։ Բայց շուկայի արագ փոփոխվող կոնյուկտուրան, գետերությունների միջև մրցակցությունը, առևտրային պատերազմները հանգեցնում են համաշխարհային տնտեսության անկայունությանը։ Պետք է ուշադրություն դարձնել հաջորդ խնդիրներին, որոնց լուծումը կօգտնի հաղթահարել նշված բացասական գործընթացները»,- ասաց նա։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով, գլոբալ բարդ իրավիճակում պետք է պետություններն ապահովեն տնտեսական աճ, ինչը հնարավոր է միայն իրական և փոխշահավետ համագործակցության և ինտեգրացիայի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի նախագահ. Պետք է մշակվի ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծ՝ Չինաստանից-Եվրոպա ցամաքային ճանապարհն ավելի գրավիչ դարձնելու համար
- Հայաստանն առանձնահատուկ կարևորում է ԵԱՏՄ-ում տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը. Փաշինյան (լրացված)
- Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը
- ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին