Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ փոխել խափանման միջոց կալանքը և ազատել գրավի դիմաց։ Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ներկայացրել էր միջնորդություն և գրավի գումար նշել մինչև 5 միլիոնը դրամը։
Ամեն դատական նիստին Մ. Գրիգոյանի պաշտպանները ներկայացնում են նույն միջնորդությունը, նշում, որ անազատության մեջ գտնելու պայմաններում նրա բուժումն արդյունավետ չէ, սակայն ամեն անգամ դատարանը մերժում է։ Պաշտպանների խոսքով, Մ. Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Վերջին նիստերին Մ. Գրիգորյանն ընդհաnրապես չի մասնակում հենց առողջական խնդիրների պատճառով։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Նա արդեն տևական ժամանակ է բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
- Պաշտպան. Անազատության մեջ գտնելու պայմաններում Մանվել Գրիգորյանի բուժումն արդյունավետ չէ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
- Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն ներկայացվեց
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Եղածը սադիզմ է
- Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար