Իրավունք 12:55 01/10/2019 Տարածաշրջան

ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերի ընթացքի մասին

Իրավաբան-իրավապաշտպանների աշխատանքային խումբը (հետայսու՝ Խումբ) պարբերաբար տեղեկություն է տրամադրում 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ ՄԻԵԴ ներկայացված հաղորդակցված (ծանուցված, կոմունիկացված) գանգատների, ինչպես նաև դեռևս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ:

Խումբը նախորդող հաղորդագրություններում հայտնել էր, որ ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված 385 գանգատներից 363-ը վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված բնակավայրերի հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին: Ինչպես նաև հայտնել էր, որ Ադրբեջանի բնակիչների կողմից մեծաքանակ գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։

ՄԻԵԴ-ն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է հերթական գանգատները և դրանք 09.07.2019թ ծանուցել է պատասխանող պետություններին:

ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի ծանուցել է «Օհանյանը և այլք ընդդեմ Ադրբեջանի» (գործ № 74508/16) և «Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» (գործ № 74566/16) գանգատները, որոնք Եվրոպական դատարան են մուտք եղել 01.10.2016թ։

«Օհանյանը և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմողը 2016թ Թալիշում բնակվող Օհանյանների ընտանիքնն է՝ ի դեմս Գարիկ Օհանյանի։ 02.04.2016թ գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, դիմողներն արթնացել են արկի պայթյունի ձայնից։ Պայթունը տեղի է ունեցել հենց իրենց մուտքի դռան դիմաց՝ տան բակում։  Դիմողներն անմիջապես հեռացել են տանից՝ գնալով նախ հարևանի տուն, ապա տեղափոխվել՝ քաղաք Քարվաճառ։ Սակայն պայթյունի պատճառով վիրավորվել են դիմողի մայրը, որդին, ով ստացել է ձախ ոտքի վնասվածք և դուստրը՝ գլխի վնասվածք։ Համաձայն ԼՂՀ ոստիկանության կատարած զննության արձանագրության՝ պայթյունի պատճառով զգալի չափով վնասվել են տան պատուհանները, տանիքը, դռները և տան ներքին կահավորանքը։

«Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմողը 2016թ Մատաղիսում բնակվող Մանվել Հակոբյանն է։ 02.04.2016թ առավոտյան սկսվել է Մատաղիս քաղաքի ռմբակոծությունը, արկերից մեկն ընկել է հենց իրենց տան մոտ և պայթել։ Դիմողը և նրա կինը ստիպված են եղել շուտափույթ լքել տունը, որից հետո իրենց ազգականը նրանց տարել է քաղաք Ստեփանակերտ։ Համաձայն ԼՂՀ ոստիկանության կատարած զննության արձանագրության՝ ռմբակոծության պատճառով դիմողի տան պատի վրա առաջացել է 2x1 մ չափի անցք, ինչպես նաև, վնասվել են տան փակ շքամուտքը և պատուհաները։

Ներկայացված երկու գանգատով էլ դիմողների կողմից բարձրացվել են Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի (հոդված 2), անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), սեփականության իրավունքի (Արձանագրություն 1 Հոդված 1), խտրականության արգելքի իրավունքի (հոդված 14), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի (հոդված 13) հնարավոր խախտումների հարցերը։

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի ծանուցել է «Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի» (գործ № 25576/16) և «Ալիևն ընդդեմ Հայաստանի » (գործ № 25589/16) գանգատները, որոնք ՄԻԵԴ են մուտք եղել 03.05.2016թ և հանդիսանում են Ադրբեջանի դեմ հաղորդակցված վերոնշյալ գործերի հայելային գործեր։ 

«Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի» գործով դիմողը 2016թ ապրիլին Ադրբեջանի Գորանբոյ շրջանի Թապգարագոյունլու գյուղում բնակվող Աբբաս Ալլահվերդիևն է։ Ըստ դիմողի՝ 02.04.2016թ գիշերը ժամը 3-ի մոտակայքում հայկական զինված ուժերը սկսել են ռմբակոծել ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը։ Դիմողն իր ընտանիքի անվտանգության համար ստիպված է եղել ընտանիքի անդամների՝ կնոջ և երեք երեխաների հետ լքել իրենց գյուղը։ Սակայն ընտանիքին թողնելով Նաֆթալան քաղաքում իրենց ազգականի մոտ՝ դիմողը ետ է վերադարձել։ Հաջորդ օրը երեկոյան ժամը 10-ի սահմաններում, երբ դիմողը դուրս էր եկել տնից, իր տունը նույնպես ռմբակոծվել է, որի հետևանքով արկի բեկորը հարվածել է նրա դեմքին՝ աջ աչքի ներքևի մասում։ Դիմողը գնացել է հոսպիտալ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Ռմբակոծության հետևանքով վնասվել են դիմողի տան տանիքը, պատերը և պատուհաններ, ինչպես նաև սատկել է 48 հավ և 18 հնդկահավ։

«Ալիևն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուն 2016թ ապրիլին Ադրբեջանի Թարթառ շրջանի Գապանլի գյուղում բնակվող Իսլամ Ալիևն է։ Ըստ դիմումողի՝ 02.04.2016թ գիշերը ժամը 3-ի սահմաններում հայկական զինված ուժերը սկսել են ռմբակոծել ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը։ Նույն օրն, ավելի ուշ, ԼՂՀ-ի Սեյսուլան գյուղից ռմբակոծվել է նաև Գապանլի գյուղը, որը գտնվում է հենց շփման գծի մոտ։ Համաձայն դիմողի՝ ապրիլի 4-ին մոտ կեսգիշերին մի քանի արկեր ընկել են հենց իր տան շրջակայքում, որը տեղակայված է շփման գծից 400-500 մետր հեռավորության վրա։ Արկերի բեկորները կոտրել են տան պատուհանները և վնասել դռներն ու տանիքը։ Դիմողն իր ընտանիքի անդամների հետ այդ պահին եղել են տանը, սակայն ոչ ոք ոչ մի վնասվածք չի ստացել։ Ներկայացված երկու գործերով էլ դիմողների կողմից բարձրացվել են Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի (հոդված 2), խոշտանգումների արգելքի իրավունքի (հոդված 3), անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), սեփականության իրավունքի (Արձանագրություն 1 Հոդված 1), խտրականության արգելքի իրավունքի (հոդված 14), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի (հոդված 13) հնարավոր խախտումների հարցերը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}