Պետք է սպասենք դատարանի դիրքորոշմանը. Մակունց
«Այնուամենայնիվ մենք պետք է սպասենք, թե դատարանն ինչպիսի դիրքորոշում է հրապարակում՝ ներկայացված իրավական փաստերի առնչությամբ, և կախված նրանից, թե ինչ դիրքորոշում կլինի, մենք կորոշենք մեր հետագա քայլերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ ներկայացրած նախագծին։
Լրագրողների հարցին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե բոլոր խմբակցությունները, մասնավորապես ԲՀԿ-ն չմիանա նախագծին։
«Ձայների այն քանակը, որը անհրաժեշտ է նախագիծը ներկայացնելու համար ՍԴ, «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարարում են: Բայց մենք շեշտադրում ենք արել, որ սա բացառապես «Իմ քայլը» խմբակցության հարցը չէ, և բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու գործընթաց սկսել», - ասաց նա:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծն ընդգրկված է այսօր մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Բադասյանը հիմնավոր է համարում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԱԺ ներկայացրած դիմումը
- ՍԴ նախագահի խորհրդական. Դատավորների հիմնական իրավունքները խախտվում են
- Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
- ԲՀԿ դիրքորոշումը Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի վերաբերյալ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
- ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին
- Ավետիքյան. ՍԴ-ից հետո հերթը կարող է հասնել մամուլի օրգաններին:
- Արարատ Միրզոյան. ՍԴ-ն չունի հանրային վստահություն
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը