«Գոլդեն Փելես»-ի հետ կապված պետք է հավաքել լավագույն առաջարկները և դնել մրցույթի. Նարեկ Բաբայան
«Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գույքագրում է կատարվել, և ընդհանուր առմամբ անշարժ ու շարժական գույքը շուրջ 16.5 միլիոն դոլար է կազմում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ առաջիկա շաբաթ օրը տեղի կունենա հանձնում-ընդունումը։
«Հիմա մենք ուղղակի քննարկում ենք, թե ոնց կլինի դա անել լավագույն ձևով, օտարե՞լ, թե հավատարմագրային կառավարման տալ։ Դեռ որոշում չկա։ Պետք է հավաքել լավագույն առաջարկների կոմբինացիան և դնել մրցույթի»,- ասաց Բաբայանը։
Հարցին, թե ովքեր են շահագրգռված շենքը ձեռք բերել, նա անուններ չնշեց, միայն ասաց. «Կոնկրետ ինձ հայտնի անուններ կամ ընկերություններ չկան, եղել են նաև վարձակալության առաջարկներ, պետք է գտնել լավագույն տարբերակ»։
Բաբայանը նաև բացառեց պետության կողմից շահագործումը։
Հարակից հրապարակումներ`
- «Գոլդեն Փելես»-ը կհանձնվի հավատարմագրային կառավարման կամ կհանվի աճուրդի
- «Գոլդեն Փելես»-ը օրինական է, այն ոչ թե ձեռք է բերվել, այլ կառուցվել է. Նարեկ Բաբայան
- Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը
- «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարևոր է իրավապահ մարմնի եզրակացությունը. Նարեկ Բաբայան
- Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին