Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են՝ վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։
Սեպտեմբերի 19-ին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն որ Արամ Օրբելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ։
Բացի այդ, օրերս առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան
- Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
- Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան