Վլադիմիր Պուտին. Առաջնահերթություն է ֆինանսական ոլորտում համամիութենական կարգավորման ներդրումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում միության աշխատանքի հնչեցրած դրական գնահատականների հետ։
«Այն կայուն զարգանում է, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է: Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման գործընթացները առավել բարենպաստ ազդեցություն են ունենում մասնակից երկրների տնտեսությունների աճի վրա և նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը: ԵվրԱզես-ի պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն շարունակում է աճել, ավելանում է արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրանքը»,-իր ելույթում ասաց նա։
ՌԴ նախագահն ընդգծեց՝ միաժամանակ անդամ երկրների առաջ նոր մարտահրավերներ կան, օրինակ, ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել ապրանքների ու ծառայությունների առևտրի խոչընդոտների վերացմանը, որոնք առկա են շուկայի տարբեր ոլորտներում։
Առաջնահերթությունների թվում է նաև ֆինանսական ոլորտում համամիութենական կարգավորման ներդրումը, ընթացիկ նիստի ավարտին նախատեսվում է այդ հարցի վերաբերյալ հայեցակարգի հաստատում։
«ԵվրԱզես-ի ֆինանսական շուկայի վերաբերյալ փաստաթուղթը կդառնա ճանապարհային քարտեզ բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ ընդհանուր կանոնների մշակման ու հաստատման համար»,-ասաց նա։
ՌԴ նախագահը գոհունակությամբ խոսեց նաև էներգետիկ ոլորտի միութենական օրենսդրության կատարելագործման մասին։
«Էներգետիկ ընդհանուր միջավայրը պետք է ձևավորվի միաժամանակ նավթի, գազի, նավթամթերքի միութենական շուկանների ստեղծմամբ 2025 թվականին։ Առաջին հերթին, պետք է ավարտել ավարտել գազի մատակարարման և փոխադրման ոլորտում անդամ պետությունների օրենքների միավորման գործընթացը»,-ասաց նա։
Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ ԵԱՏՄ պայմանգրերի աշխարահգրությունը միշտ ընդլայնվում է։
«Միավորումը առարկայական բանակություններ է վարում մի քանի երկրի, ինչպես նաև 20 միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ։ Դրանց թվում են Սերբիան, Իսրայելը, Եգիպտոսը։ Շուտով ազատ առևտրի գոտու վերաբերյալ նույնանման բանակցություններ կսկեն Հնդկաստանի հետ, որը մեծ շուկա ունի ու տնտեսության զարգացման արագությամբ այսօր աշխարհում առաջինն է»,-հայտարարեց նա։
ՌԴ նախագահն ասաց, որ հոկտեմբերի 23-24-ը Սոչիում առաջին անգամ տեղի է ունենալու Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է ստորագրել փոխըմբռնման հուշագիր Աֆրիկյան միության հետ, որն ուղղված է լինելու այդ մայրացամաքի 5 երկրների հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի նախագահ. ԵԱՏՄ-ն բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար
- Հայաստանն առանձնահատուկ կարևորում է ԵԱՏՄ-ում տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը. Փաշինյան (լրացված)
- Լուկաշենկո. Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին