«Քարահունջի վերաբերյալ մասնագետներն իրենց վրդովմունքը միայն մասնավոր զրույցներում են հայտնում»
«Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջը ներկայացրել է Քարահունջ աստղադիտարանում տիրող իրավիճակը, զարգացումները.
«Հնագետ Աշոտ Փիլիպոսյանը Քարահունջ աստղադիտարանի տարածքում պեղելու արտոնագիրը ստանում է սկսած 2014 թ․-ից Մշակույթի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից (ինչը իր հերթին օրենքի խախտում է, քանի որ նա հանդիսանում է հանձնաժողովի անդամ), իսկ ֆինանսավորողը Գիտության և կրթության նախարարության գիտության կոմիտեն է: Բայց 2018թ. օգոստոսին սկսեցին «պեղել» անմիջապես մեգալիթների տակ՝ բացելով նրանց հիմքերը, ինչպես նաև փորվեցին խրամատներ քարերի ողջ երկայնքով: Բացի այդ վերջին 15 տարվա ընթացքում հուշարձանից անհետացել են բազմաթիվ մեգալիթներ՝ աստղագիտական գործիքներ: Այս ավերումները միտված են նպաստել ազգային և միջազգային նշանակություն ունեցող մեր պատմական, մշակութային և գիտական կոթողի ՝ աշխարհի ամենահին (տարբեր գիտնականների հաշվարկներով 7500-ից 35000 տարեկան) աստղադիտարանի տեղաշարժմանը և քանդմանը, որի մեգալիթներից ամեն մեկը իրենից ներկայացնում է ճշգրիտ աստղագիտական գործիք:
Մոտենում է անձրևային շրջանը, հեռու չէ ձմեռը, և արդեն երկրորդ տարին է, ինչ Քարահունջի «պեղված» հատվածները, ի խախտում Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվեցիայի դրույթի, թողված են բաց վիճակում, ինչը ուղղված է հուշարձանի միտումնավոր ավերմանը: Մենհիրները և նրանց հենապատը հետագա քայքայումից փրկելու համար անհրաժեշտ է կատարել ամրացման աշխատանքներ, ինչպես նաև ծածկել բաց թողնված «պեղված» հատվածները, քանզի երկրորդ ձմեռը մեգալիթների համար կարող է կործարանարար լինել։ Այս իրավիճակում պասիվությունը ևս հանցագործություն է այն անձանց և կազմակերպությունների կողմից, որոնցից կախված է խնդրի լուծումը:
Ուսումնասիրելով այս հարցը, և Քարահունջի փրկության գործընթացով զբաղվելով շուրջ մեկ տարի` մենք այն կարծիքին ենք, որ այս ամենը արվում է դրսից եկող ֆինանսավորման միջոցով՝ մեր պատմությունը աղավաղելու և ոչնչացնելու նպատակով: Բացի այդ, «պեղումները» իրականացվում են ՀՀ մի շարք օրենքների, որոշումների և Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվեցիայի մի շարք դրույթների խախտումներով, ինչի մասին բազմիցս ահազանգել ենք տարբեր գերատեսչություններ, ընդհուպ վարչապետին և ԱԱԾ-ին՝ առաջարկելով մեր կողմից ներկայացված օրենքների խախտումների հիման վրա քրեական գործի հաղորդում տալ պատշաճ մարմիններին, ինչը իրենց գործառույթն է: Պատասխանում են, որ ամեն ինչ լավ է ընթանում, և անհանգստության կարիք չկա: Ստորև ներկայացնում ենք մեր վերջին նամակը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարարի տեղակալ տիկին Նարինե Թուխիկյանին-Խաչատրյանին և նրա պատասխանը:
2019թ. հունիսի 19-ին Միջգերատեսչական հանձնաժողովը իր նիստի ընթացքում, որը վարել է տիկին Ն. Թուխիկյան-Խաչատրյանը, միաձայն ընդունել է Ա. Փիլիպոսյանի և Գ. Արեշյանի (Կալիֆորնիայի համալսարանի Հնագիտության կենտրոնի աշխատակից, ով նույնպես ունի Հայաստանյան մշակութային հուշարձանների ավերման փորձ, Պիոտրովսկու հետևորդ) համատեղ պեղումների նախորդ տարվա հաշվետվությունը և տվել նրանց 2019թ.-ին Քարահունջում պեղումները շարունակելու իրավունք (բաց թերթիկ):
Այս պահին, շնորհիվ մեկ տարվա ընթացքում հասարակության կողմից դժգոհություն արտահայտելուն և հանրային հետևողական պայքարի, պեղումները ժամանակավոր դադարեցված են: Այնուամենայնիվ, հայրենասեր անձանց կողմից վերջերս հարուցված է քրեական գործ Քարահունջում տիրող անօրինականությունների վերաբերյալ:
Այս պահին մենք պահանջում ենք, որպեսզի Քարահունջ աստղադիտարանում պեղումները ընդհանրապես արգելվեն, կառույցը վերականգնվի և փոխանցվի հաջորդ սերունդներին, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:
Քանի որ բոլոր հնագետները և պատմաբանները աշխատանքի բերումով կախվածություն ունեն հնագիտության ինստիտուտի տնօրեն, Միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ավետիսյանից, ով սատարում է Քարահունջի ավերումները և Աշոտ Փիլիպոսյանից, Քարահունջում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնում են մասնավոր զրույցներում, և ոչ ոք չի ուզում բարձրաձայնել խնդիրը: Այսպիսով, վերոնշյալ անձինք մոնոպոլիզացրել են ոլորտը և անարգելք առաջ են տանում իրենց ապազգային գործունեությունը:
Կառավարության վերաբերմունքը խնդրին վերջնական պարզ դարձավ, երբ այն բարձրաձայնվեց ԱԺ-ում․ վարչապետին ուղղվեց հարց, ինչին պատասխանեցին, որ «իրենք կեղծ արժեքներ առաջ չեն տանում», այս կերպ որակելով Քարահունջ աստղադիտարանը:
Առանց պատմության չունենք ապագա»:
Հարակից հրապարակումներ`
- «Զորաց քարերը» նոր տնօրեն ունի
- Ապամոնտաժվում է «Զորաց քարերի» տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը
- «Հակահայկականությանը վերջ է դրվելու». Տեր կանգնենք Քարահունջին
- Զորաց քարերի պեղումներին պետք է մասնակցեն այլ մասնագետներ ևս. Գ.Բրուտյան
- Անդրկովկասում միակ մեգալիթյան հուշարձանը «Զորաց քարեր»-ն են
- «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին