Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը
Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որի օրակարգում ընդգրկած է 3 հարց: Նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:
Նշենք, որ նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելով նիստի մասնակիցներին՝ նշեց, որ ուրախ է Երևանում ընդունել բարձրաստիճան հյուրերին:
«Ուրախ եմ ձեզ ողջունել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Հայաստանի համար նիստի անցկացումը նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ ինչպես բազմիցս նշել է, Հայաստանը ձգտում է առավելագույն չափով արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում, միաժամանակ ջանքեր է գործադրում համագործակցության մեխանիզմների կատարելագործման ու ինտեգրացիոն միջավայրի արդյունավետ համգործակցության համար:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կրկնակի ուրախ են այսօր, քանի որ այս նիստին մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետո Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց առավել ընդլայնել միության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Տոկաև. Հայ ժողովրդի աչքերում տեսնում եմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն
- ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը
- Դոդոնը Փաշինյանին հրավիրել է Մոլդովա
- Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոցում
- Լավաշ, չրեր, հանդիպումներ․ Սինգապուրի վարչապետը սոցցանցերում՝ Հայաստանի տպավորություններով
- Իրանի նախագահ. Պատրաստակամ ենք քննարկել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը
- «ՌԻԱ Նովոստի». Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ
- Իրանի նախագահը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին