10։0 հօգուտ աղբի
Քանի կար Երևանում աղբամանները քչություն էին անում, հիմա էլ, հավանաբար, շատ են, շուռ են տալիս, իբր քաղաքացիները աղբ չթափեն դրանց մեջ։ Շուռ եկածները «Սանիթեք» ընկերության աղբադույլերն են, իսկ շուռ տվողները Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի աշխատակիցները։
Բայց բանն այն է, որ շուռ են տալիս աղբով։
Քաղաքացիներին չի հետաքրքրում, որ քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև չլուծված խնդիրներ կան, տեսնելով՝ քաղաքապետարանի տեղադրած նոր «կանաչ» աղբամանների կողքին շրջված «Սանիթեքի» աղբամանները հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ «աղբն» էլ չեն հավաքում։ Ավելին՝ ինչու է մաքրության ճանապարհը վերջապես բռնած քաղաքապետարանը ինքը աղբ ստեղծում։
Արդեն նայել չի լինում այս հոգեմաշ «Սանիթեք»-քաղաքապետարան հակամարտությանը, որ վաղուց դարձել է միայն իրենց անձնական խնդիրը։ Քաղաքապետարանից ևս մեկ անգամ փորձեցինք պարզել, թե ի վերջո ե՞րբ են հավաքվելու «Սանիթեքի» աղբամանները։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Panorama.am-ին նախ հիշեցրեց, որ մենք այդ հարցով արդեն դիմել ենք։ Մենք հիշեցինք, որ չենք ստացել պատասխան, թե՝ ինչու է քաղաքապետարանը աղտոտում առանց այն էլ չփայլող քաղաքը։
Ի վերջո պատասխանեցին, թե՝ ժամանակի հարց է՝ կան կազմակերպչական հարցեր, ֆինանսական ծախսեր...։
Լուսանկարներում՝ օֆիսի պատուհանի տակ, 10։0 հօգուտ աղբի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն ամփոփել է «Սանիթեք» ընկերության դեմ բողոքները
- «Սանիթեք» ընկերության աշխատակիցն ուշաթափվեց կառավարության դիմաց
- «Սանիթեք»-ը չի պատրաստվում հավաքել «պառկած» աղբամանները
- Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ Կարապետյան
- «Սանիթեք». Ընկերությունը չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը
- «Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած
- Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանը 430 մլն դրամի փոխարեն փոխանցել է 141 մլն․ Սանիթեք
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք
- «Սանիտեքը» չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա. Պիպոյան