Բորիս Ջոնսոնն այսօր ԵՄ կուղարկի Բրեքսիթի «եզրափակիչ» պլանը
Այսօր Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողով կուղարկի Եվրամիության հետ իր Բրեքսիթի վերանայված ծրագիրը՝ փորձելով իր ձեռքը վերցնել գործընթացը։
Ինչպես գրում է euronews-ը, ծրագրում, որը նախորդ վարչապետ Թերեզա Մեյի կողմից համաձայնեցվել էր ԵՄ հետ, մեծ փոփոխությունների է ենթարկվել։
Ամենակարևորը կապված է Իռլանդիայի սահմանային կետի այլընտրանքի հետ։
Եթե ԵՄ 27 երկրների հետ գործարքը չհամաձայնեցի, նա մտադիր է հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս բերել դաշինքից՝ առանց համաձայնության: Քննադատները նշում են, որ առանց գործարք Բրեքսիթը չի լուծի ոչինչ և կստեղծի միայն քաոս:
Հոկտեմբերի 17-18-ը կայանալիք ԵՄ խորհրդի առաջիկա գագաթնաժողովը դիտվում է որպես որոշիչ պահ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին