Փոխվարչապետը վստահ է՝ հունվարի 1-ից գազի սակագինը չի բարձրանա
«Ես չեմ կարծում ու կարող եմ նույնիսկ ասել՝ վստահ եմ, որ չենք ունենա իրավիճակ, երբ դեկտեմբեր ամսին ստիպված կլինենք քննարկում կազմակերպել ու հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է», - խորհրդարանում ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով, անկախ ամեն ինչից, ինչ պայմանավորվածություն էլ լինի, չի լինի իմպլեմենտացման ենթակա հաջորդ օրվանից կամ հաջորդ ամսից։
«Կարող եմ վստահեցնել, որ բանակցություններն ընթանում են կոնստրուկտիվ ձևաչափով, և չկա որևէ մի սիմպտոմ, որը վկայում է նրա մասին, որ ուղղակի ժամանակ է անցում, որից հետո կտրուկ պետք է սակագին փոխվի։ Չեմ կարծում նաև, որ գազի սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին։ Կա հասկացվածություն փոխադարձ, որ նման բան չի կարելի թույլ տալ։ Ի վերջո, աշխատանքը կլինի այնպես, որ բոլորի համար էլ ընդունելի լուծում լինի», - հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Գազի գինը թանկանալու է, հարցն այն է, թե որքան
- Հուսով ենք, որ գազի գինը չի բարձրանա. Մհեր Գրիգորյան
- «Ժողովուրդ». Գազի գնի բարձրացում կլինի՞, թե՞ ոչ, իսկ կլինե՞ն արդյոք բանակցություններ