Հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։
Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության և էներգարդյունավետությանը վերաբերող թեմաներ։