Քաղաքական 10:11 02/10/2019 Հայաստան

Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև

Հեղինակ` Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։ Մասնակիցները ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները և ն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Զարմանալի է, որ բացակայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ մեծ սխալ նրա կողմից․․․

2019 թ․ սեպտեմբերի 24-ին առաջինը ելույթ ունեցավ Էրդողանը։ Արդարության և հավասարության մասին վեհ գաղափարներից խոսելուց հետո, որոնք մշտապես խախտվում են Թուրքիայում, Էրդողանը մեկ անգամ ևս բողոքեց, որ Թուրքիան ներկայացված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) շարքում, որոնք ունեն վետոյի իրավունք։ Թուրքիային նման առանձնաշնորհյալ ակումբ ընդունելուց  շատ առաջ, պետք է առաջնահերթություն տալ Հնդկաստանին, Բրազիլիային և, հնարավոր է` Գերմանիային։ Էրդողանը նաև Թուրքիան խեղաթյուրված ներկայացրեց որպես այն երկիրը, որն «առաջին և ծանր հարվածը հասցրեց» Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին: Իրականում, Թուրքիան եղել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ամենամեծ աջակիցը․․․ Զարմանալի է, որ Էրդողանը մեղադրում է հույն կիպրացիներին այն բանի համար, որ Թուրքիան շարունակում է օկուպացնել Հյուսիսային Կիպրոսը: Նա նաև քննադատեց Իսրայելին՝ պաղեստինցիների նկատմամբ վատ վերաբերմունքի համար:

Անդրադառնալով Կովկասին՝ Էրդողանը հայտարարեց. «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից շրջանները, որոնք ադրբեջանական տարածք են, դեռևս գրավված են՝ չնայած ընդունված [ՄԱԿ-ի] բանաձևերին»: 2019 թ․ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատապարտելով Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի» (Արցախ) հակամարտությունը լուծելու դժկամության համար։ Նա ասաց, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինչ վերաբերում է Թուրքիային, Փաշինյանը հայտարարեց, որ «հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որը վերապրել է ցեղասպանության խորը ողբերգությունը և շարունակում է բախվել ճշմարտության ու արդարության դաժան ժխտմանը»:

2019 թ․ սեպտեմբերի 28-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց․ «Հայաստանը, միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու անօգուտ փորձերի վրա ժամանակ վատնելու փոխարեն, պետք է հրաժարվի անկայուն ներկա կացությունը երկարաձգելուց և բարեխղճորեն կատարի իր միջազգային պարտավորությունները»։ Որքան շուտ Հայաստանը հրաժարվի իր «հարձակողական և թշնամական քաղաքականությունից տարածաշրջանում», այնքան ավելի լավ կհաղթահարի իր «լուրջ քաղաքական, տնտեսական և սոցիալական բեռը», ասաց Մամեդյարովը:

ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակն օգտվեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթին իր «պատասխանի իրավունքից»՝ մեղադրելով նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության աղավաղման մեջ: Հայաստանի ներկայացուցիչն այնուհետև հիշատակեց 1988 թ. ադրբեջանական հայերի կոտորածների մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել: Այնուհետև, Ադրբեջանի ներկայացուցիչն իր հերթին արձագանքեց իր «պատասխանի իրավունքով»: Հայ և ադրբեջանցի պատվիրակները հանդես եկան մի շարք դիտողություններով՝ պատասխանելով միմյանց մեղադրանքներին:

Իսկ այդ ընթացքում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դժգոհեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վերաբերյալ Էրդողանի քննադատությունից՝ խիստ դատապարտելով նրան, տեղեկացնում է Jerusalem Post թերթը․ «Վարչապետ Նեթանյահուն քննադատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով ստախոս և ասելով, որ «նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով հերքում է հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի ոճրագործությունները, նա չէ, որ պետք է խրատներ տա Իսրայելին»: Նեթանյահուի մեկնաբանությունները ամենևին էլ չգոհացրեցին համայն հայությանը, որոնք մատնանշեցին, որ նրա ղեկավարությամբ է Իսրայելը մերժել Հայոց ցեղասպանության հավաստիությունը և արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչումը Կնեսետի (խորհրդարանի) կողմից։

Նեթանյահուի խոսքերը դիտարկվեցին որպես պարզապես անպարկեշտ փորձ Հայոց ցեղասպանությունը որպես միջոց օգտագործելու՝ Էրդողանին հարվածելու համար, մինչդեռ Իսրայելը ինքը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա Նեթանյահուի կեղծավորության գագաթնակետն է․․․ Ինչպես բազմիցս նշել եմ, Իսրայելի կառավարությունը որպես ցեղասպանության ենթարկված ազգի ղեկավարություն, պետք է առաջին երկիրը լիներ, որ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ոչ թե վերջինը։ Այս ուշացած փուլում, եթե անգամ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի անիմաստ քայլ, քանի որ տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Շարունակելով անամոթաբար հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Իսրայելի կառավարությունը պարզապես խաթարում է իր հեղինակությունը միջազգային հանրությունում։ Նույնիսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին միացավ քաղաքական վիճաբանությանը Նյու Յորքում՝ հանդիպելով Կիպրոսի նախագահի և Հայաստանի ու Հունաստանի վարչապետների հետ՝ ցույց տալու համար իր դժգոհությունը Թուրքիայի նախագահ Էրդողանին, որը ՄԱԿ-ի իր ելույթում Պակիստանի կողմը բռնեց։ Նման հանդիպումը, միանշանակ, բխում է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի շահերից՝ հակադրվելու Պակիստանի հարմարավետ հարաբերություններին Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս տարվա հունիսին, Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները հանդիպեցին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ քննարկելու իրենց հարաբերությունների ընդլայնման հարցերը։

Բոլոր երեք երկրները կիսում են տարածաշրջանում թուրքական գերիշխանությանը հակադրվելու ընդհանուր նպատակը: Հոդվածն ավարտեմ զվարճալի գրառմամբ. Էրդողանը հրաժարվեց նստել Թրամփի սեղանին, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը ԱՄՆ նախագահը մատուցել էր անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնում, քանի որ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ էլ-Սիսին, որին Թուրքիայի նախագահը ատում է, նստած էր նույն սեղանի շուրջ։ Էրդողանի աթոռը մնաց դատարկ՝ զրկելով նրան ճաշկերույթի ընթացքում Թրամփի ուղեղը լվանալու ոսկե առիթից….

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}