ՓՄՁ նիստում քննարկվել են բիզնեսին խոչընդոտող օրենսդրական և հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված երկխոսության նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված մի շարք հանդիպումների արդյունքներով վերհանված և գույքագրված` ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող խնդիրներին:
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ենթախորհրդի քննարկանն է ներկայացրել դրանցից մի քանիսը` ԱԱՀ հարկման դաշտում գործող արտադրողների համար մրցունակության, առևտրի ոլորտում առկա հիմնախնդիրների մասով առաջարկվող կարգավորումների, ՓՄՁ-երի կողմից արտահանման հետ կապված և արտահանման խրախուսման պետական աջակցության մեխանիզմների կիրառման և այլ հարցեր:
Նիստին քննարկվել են նաև խորհրդի անդամ հանդիսացող «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի և «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների կողմից բարձրացված` բիզնեսին խոչընդոտող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև հարկային վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ:
Նախարարի առաջարկությամբ որոշվել է ներկայացված խնդիրներին անդրադառնալ նաև դրանց վերաբերյալ այլնըտրանքային ձևաչափերով քննարկումների շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին