Ի՞նչ պայմաններում է արվել Պուտինի և Ռոհանիի հետ սելֆին. մեկնաբանում է Փաշինյանը
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց երեկվանից համացանցում տարածվող սելֆիի պատմությունից։
«Այդտեղ պատմելու ինչ կա, նկարվել ենք։ Եթե նկատի ունեք միջավայրը, դա ընդունված պրակտիկա է, երբ որ ղեկավարները միասին պետք է ինչ-որ միջոցառման մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- պատասխանեց Փաշինյանը։
Պատգամավորի հարցին, թե բոլորը հետաքրքրվում էին՝ ու՞ր էր Բելառուսի նախագահը, նա պատասխանեց. «Կային որոշակի սգո միջոցառումներ, որոնց նա պետք է մասնակցեր, դրա համար էլ ավելի վաղ մեկնեց Հայաստանից»։
Մանրամասները՝ տեսանյութում։