Ակցիա՝ փոխգնդապետին ծեծելու գործով արդար քննություն անցկացնելու պահանջով
Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով արդար քննություն իրականացնել փոխգնդապետ Արամ Մխիթարյանին մինչև անգիտակից վիճակի հասցնելու աստիճան ծեծելու գործով։
«Սպային քարով հարվածողը հարվածում է ազգին», «Պահանջում ենք արդար քննություն» այս ու այլ գրություններով ցուցապաստառներ էին պահել ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպան մինչ օրս կոմայի մեջ է։ Նրան արհեստական շնչառության սարք է միացված։
Գործը քննվում է քննչական կոմիտեում։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։ Կոմիտեում ստուգվում է ծեծին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը։ Ի դեպ, վերջինը խոստացել էր հոկտեմբերի 5-ից հետո հրաժարվել պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպայի վիճակը ծայրահեղ ծանր է
- «Ժողովուրդ». Փոխգնդապետ Մխիթարյանին քարով հարվածողը հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաներին
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան