ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ
Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց մի քանի օրինագծեր։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր։
Նույնքան ձայնով էլ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Առաջին ընթերցմամբ էլ ընդունվեց «Տարածքային կառավարման մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որին կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ 16 պատգամավոր։
Նախագծով սահմանվել են տարածքային կառավարման ոլորտում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, մարզպետների և՛ ընդհանուր, և՛ ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան