Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ
Beeline-ը տեղեկացնում է Drive սակագնային փաթեթներում ինտերնետի ծավալի ավելացման մասին:
Գործող և նոր բաժանորդներն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ ծավալի ինտերնետ՝ հետվճարային Drive սակագնային փաթեթներում նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն համապատասխանաբար 30/80/140/200 ԳԲ, իսկ կանխավճարային Drive ՍՓ-ի օգտատերերը նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն կստանան 20/50/80/100 ԳԲ ինտերնետ։
Ընկերությունից մանրամասնում են՝ միանալով հետվճարային Drive սակագնային փաթեթներից որևէ մեկին 18 ամսով՝ բաժանորդները կարող են ձեռք բերել Beeline 4G Wi-Fi երթուղիչը 100 դրամով:
«Beeline-ն ավելի շահավետ է դարձրել, արդեն իսկ բոլորի կողմից սիրված Drive սակագնային փաթեթները։ Հետևելով բաժանորդների առաջարկներին` մենք ձգտում ենք ավելի շատ ինտերնետ տրամադրել առանց գնային փոփոխությունների։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Beeline-ի հավելյալ գերարագ ինտերնետից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի է ունեցել Starthub Offline հերթական հանդիպումը
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել
- Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ
- Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը
- Beeline-ն առաջարկում է նոր սմարթֆոններ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան