ԱՄՆ-ում կայանալու է «Շառլ» մյուզիքլի պրեմիերան
Հոկտեմբերի 12-ին Հոլիվուդի The Hotel Café-ում կայանալու է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառ Ազնավուրին նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան։ Այս մասին տեղեկացնում է asbarez.com կայքը։ «Շառլ» մյուզիքլի հեղինակն է Թալին Բաբայանը։ Այն հիմնված է հավաստի աղբյուրների վրա, այդ թվում Ազնավուրի չտպագրված երկու ինքնակենսագրականների:
Ստեղծագործությունում ներառված են երգչի կյանքում տեղի ունեցած կարևոր պահերը, անձնական և մասնագիտական պայքարը, որոնց բախվել է մինչև ողջ աշխարհում հայտնի դառնալը։
90 րոպեանոց շոուն հարգանքի տուրք է Ֆրանսիայի երաժշտության ոսկե դարաշրջանի հայտնի ներկայացուցչի հիշատակին։
«Շառլ» մյուզիքլում երաժշտին մարմնավորում են Մորիս Սուջյանը և Բերնարդ Բայերը, Էդիթ Պիաֆին՝ Մարիետ Սուջյանը:
«Ազնավուրը հաջողության է հասել ոչ միայն իր ժանրում, նաև երաժշտության այլ ժանրերում` միաժամանակ չմոռանալով իր արմատները»,- ասել է Թալին Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում
- Ազնավուրն ավելի քան երբևէ ներկա է հայերի, ֆրանսիացիների և աշխարհի իր երկրպագուների սրտերում․ Դեսպանատուն
- Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան
- Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ «Քեզ համար՝ Հայաստան» երգի բոլորովին նոր կատարումը ֆրանսիական «G-5»-ի կողմից
- Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն
- Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացել Շավիլ քաղաքում
- Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու
- Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ
- Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
- Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է