Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում
«Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանին է նվիրել Շառլ Ազնավուրի կիսանդրին: Կիսանդրու նվիրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին՝ երգչի մահվան տարելիցին, քաղաքապետարանում՝ «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների, Ազնավուրի ընտանիքի անդամների՝ Նիկոլա Ազնավուր, Կատյա Ազնավուր, հարազատների ներկայությամբ: Ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այս մասին գրում է Paris Vox-ը։
Կիսանդրին տեղադրվելու է Փարիզի 6-րդ թաղամասում՝ Օդեոնի խաչմերուկում: Հոկտեմբերի 1-ին լրացավ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան տարելիցը։
Այս վայրի ընտրությունը պատահական չէ. Օդեոնը «Լա Բոհեմ»-ի երգչի մանկության թաղամասն է։ Արձանը քանդակագործ Ալիս Մելիքիանի գործն է: Նա այս կիսանդրին ստեղծել է 1964 թ.-ին ու այն նվիրել էր Ազնավուրին՝ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ։
Նշվում է, որ կիսանդրու տեղադրման ժամկետը դեռ որոշված չէ, քանի որ անհրաժեշտ է քաղաքապետարանի համապատասխան որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան