Մահացել է կոմպոզիտոր Գիա Կանչելին
85 տարեկանում մահացել է վրացի կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա վերջին շրջանում բուժվում էր ստանում հիվանդանցուոմ։
Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությամբ։ Նա «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։
2017 թվականին նա Հայաստանում էր այցելել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Անկեղծ ասած, կարծում եմ, սա կլինի իմ վերջին այցելությունը, առողջական խնդիրներից ելնելով, բայց Աստված տա, եթե կրկին կարողանամ գալ, ես երջանիկ կլինեմ»։
Կոմպոզիտորը պատմել է, որ իր կյանքը կապված է եղել Հայաստանի հետ, բազմիցս եղել է Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ գրել է իր 6 սիմֆոնիաները. «Ստեղծագործություններս միշտ ներկայացնում էի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները»։
Գիա Կանչելին պատմել մի հետաքրքիր դեպք կապված «Միմինո» ֆիլմի հետ. «Դիլիջանում հիմա կա այնպիսի մի տեղ, որտեղ մոտենում ես, և քեզ կարող են լցնել մի բաժակ Դիլիջանի ջուր, եթե ես չլինեի, չէր լինի Դիլիջանի ջուրը, չէր լինի այդ տեղը: Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ. «Միմինոյից» հետո «Նամուս» ֆիլմն էր նկարահանվում: Այդ ժամանակ ես ուրիշ կինոնկարի վրա էի աշխատում: Այդ ընթացքում միջանցքով անցնելիս՝ երբ իմացա, որ գնում է «Միմինո» ֆիլմի ձայնագրությունը, ներս մտա: Ֆրուզիկը և Կիկաբիձեն ջրի տեսարանն էին ձայնագրում, ու քանի որ Ֆրունզիկը ծնվել էր Լենինականում, նա պետք է ասեր՝ ամենալավ ջուրը լենինականինն է, երբ լսեցի, խնդրեցի, որ փոխեն. ասացի՝ ի՞նչ կապ ունի Լենինականը, ես իմ 6 սիմֆոնիաները գրել եմ Դիլիջանում, բացի այդ էլ՝ Լենինականի մեջ կա Լենին անունը: Դրանից հետո Ֆրունզիկը Լենինականի փոխարեն՝ ասաց՝ Դիլիջանի ջուր: Ու ես դրանով կարող եմ հպարտանալ»:
Հարակից հրապարակումներ`
- Սպասել եմ, և վերջապես այդ օրը հասավ. Գիա Կանչելի
- Երջանիկ կլինեմ, եթե կրկին կարողանամ գալ Հայաստան. Գիա Կանչելի
- Երևանում կանցկացվի Գիա Կանչելիին նվիրված փառատոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան