14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
Երևանում հոկտեմբերի 6-ից 9-ը կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը, որին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։
Համաժողովի նորամուծությունն է լինելու Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20.00-ին, կայանալիք համերգը, որն իր տեսակով առաջինն է լինելու աշխարհում։ Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին:
Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը։
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան: Նվագախմբի հետ հանդես է գալու նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը: Համերգը բաց է բոլորի համար։
Հարակից հրապարակումներ`
- «WCIT» նվագախումբը համախմբել է ավելի քան 100 երաժշտի
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան