Ավելուկի խառնաշփոթ աշխարհը
Զարուհի Կրոյանը՝ Ավելուկը, և նկարում է, և երգում։ Նա կատարում է իր գրած երգերը, սիրում է նկարել «խառնաշփոթ»։ Նույն խառնաշփոթը կա նաև նրա երգերում։ Զարուհի Կրոյանն ավարտել է Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիան, սովորել է հաստոցային գրաֆիկա բաժնում: Ակադեմիային զուգահեռ սովորել է անիմացիա։ Panorama.am-ը զրուցել է Զարուհի Կրոյանի՝ Ավելուկի հետ։
Panorama.am -Նախ սկսենք՝ ինչո՞ւ Ավելուկ։
Ավելուկ- Յութուբում ալիք ստեղծելուց առաջինը մտքովս անցած բառն էր:
Panorama.am – Նկարում եք և երգում։ Ո՞րն է ավելի հոգահարազատ, որտե՞ղ եք ավելի ազատ կարողանում արտահայտվել։ Մեկը մուսին ինչքնո՞վ է օգնում կամ խանգարում։
Ավելուկ -Ես չեմ նկատել, որ մեկը մյուսին օգնի կամ խանգարի: Չնայած չէ, նկարները օգնում են Յութուբում երգերի համար ետնանկարներ ծառայելով, ու երևի վերջ, այդքանով ավարտվում է միմյանց օգնել-խանգարելը:
Ինչքան շատ են արտահայտչամիջոցները, այնքան ավելի ազատ եմ, ու արտահայտչամիջոց ասելով ի նկատի չունեմ միայն ստեղծագործական: Իմ ասածի մեջ մտնում են հարաբերությունները, որպես արտահայտչամիջոց, ճաշ եփելը, ծաղիկ ջրելը, մեկ-մեկ գոռալը... :
Panorama.am -Ի՞նչ եք նախընտրում նկարել, ի՞նչ թեմաներով, որտե՞ղ են ցուցադրվում Ձեր աշխատանքները։
Ավելուկ – Սիրում եմ նկարել տարբեր թեմաներով խառնաշփոթ։ Իմ աշխատանքները կարելի է տեսնել Յութուբում։ Վերջին անգամ Սլավոնական Համալսարանի «Արտ Ակվարիում» ցուցասրահում էին ներկայացել:
Panorama.am- Ինչպիսի՞ երաժշտություն եք սիրում լսել, ի՞նչ եք սիրում դուք երգել։
Ավելուկ -Իմ երգերն եմ սիրում երգել։ Իսկ լսել՝ սիրում եմ ուրիշներին: «Ուրիշներ»-ն էլ շատ են ու տարբեր։
Panorama.am -Որտե՞ղ կարող ենք Ձեզ լսել։
Ավելուկ –Յութուբում և SoundCloud-ում։ Ելույթ եմ ունենում ակումբներում, բայց ուշ-ուշ։
Panorama.am -Սիրում եք խառնաշփոթ ներկայացնել ձեր նկարներում, իսկ երգերում խառնո՞ւմ եք ոճերը։
Ավելուկ- Երգերում էլ է խառնաշփոթ, բայց ոճային չէ, տեքստային:
Panorama.am-Շնորհակալություն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան