Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
«Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռևս կոմայի մեջ է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն։ Հուսով ենք, որ կապաքինվի, մոտ օրերս գիտակցականը կվերականգնվի», - լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ Ա. Մխիթարյանը գտնվում է արհեստական շնչառության պայմաններում՝ կոմայի մեջ:
«Քանի դեռ մենք բացասական տեղաշարժ չունենք, դա գնահատվում է դրական։ Հույս ունենք՝ մոտ օրերս նոր արդյունքներ կունենանք»,- ասաց Կ. Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Այս դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորված է, մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ձերբակալված է Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Փոխգնդապետ Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ
- Արթուր Մելիքյան. Փոխգնդապետի ծեծի գործով դուք արդյունքները տեսնելու եք
- Ակցիա՝ փոխգնդապետին ծեծելու գործով արդար քննություն անցկացնելու պահանջով
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպայի վիճակը ծայրահեղ ծանր է
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող անձնակազմին
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան