ՌԴ նախագահը հանդիպել է Բելլա Քոչարյանին․ երկրորդ նախագահի գրասենյակը հաստատում է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerevan Today-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Երևանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը։
Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, մանրամասներ չի նշել հանդիպման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը հայտնել էր Բելլա Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը քննարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան