Մատվիենկոն հայտարարել է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հաղորդել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոեվը որոշում է կայացրել հանրապետությունը ԵԱՏՄ-ին միանալու հարցը մշակելու մասին:
«Մենք գիտենք, դա հնչեցվել է, որ Ուզբեկստանի նախագահը կայացրել է նման որոշում, հիմա հարցը մշակվում է», -ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը:
Մատվիենկոն հույս է հայտնել, որ համաձայնեցման գործընթացը չի ձգձգվի, որպեսզի ՌԴ-ն և Ուզբեկստանը հնարավորություն ունենան համագործակցել միության շրջանակներում: Նրա խոսքով, Ուզբեկստանի մուտքը ԵԱՏՄ նոր հնարավորություններ կտա երկկողմ գործակցության համար և կվերացնի այն խոչընդոտներն ու արգելքները, որ կան երկու երկրի հարաբերություններում: