Թանգարանների պահոցների խնդիր ունենք. նախարար
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց Շատիվանքի պեղումներից և հետազոտական աշխատանքներից։
«Գիտեմ, որ այս տարվա համար հատկացվել էր 5,5 մլն և եկող տարվա համար 15 մլն դրամ։ Ի՞նչ փուլում են այդ հետազոտական և վերականգնողական աշխատանքները»։
Նախարարն ասաց, որ այս պահին հարցի հետ կապված հստակ պատասխան չի կարող տալ և գրավոր կպատասխանեն։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց. «Մոտ ժամանակներս պլանավորվու՞մ է թանգարանները համապատասխան տեխնիկակական միջոցներով հագեցնել, պահվող արվեստի գործերը կարողանանք ճիշտ պահպանել և ցուցադրել»։
Սրան ի պատասխան Հարությունյանն ասաց. «Բոլորովին վերջերս մի շարք թանգարանների հետ կապված քննարկումներ ենք ունեցել, և այո, պահոցների խնդիր ունենք, և Ազգային պատկերասրահի, և Պատմության թանգարանի։ Մեկ ուրիշ խնդիր էլ ունենք, պեղումներից հետո հայտնաբերված գտածոների պահելու կարգը, վայրերը թերի են։ Այստեղ համալիր լուծում է պետք, իհարկե սա ենթադրում է ֆինանսական լուրջ ներդրում, քանի որ այն ենթակառուցվածքները որ ունեն թանգարաններն այս պահին, ենթադրում են, որ ամբողջությամբ դրանք պետք է ապամոնտաժվեն և լիովին նորերը ստեղծվեն»։
Նրա խոսքով, թանգարաններում մեկ այլ խնդիր էլ կա, նկարների պահման համար օդափոխության ճիշտ համակարգի հետ կապված։
Նշենք, որ այսօրվանից ԱԺ-ում հարցուպատասխանի նոր ձևաչափ է։ Պատգամավորները կառավարության ներկայացուցիչներին հարցերը կուղղեն տեղից՝ անհատական խոսափողներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան