ԲՀԿ դիրքորոշումն ընդամենը պետք է ընդունել ի գիտություն. Մակունց
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն այս հարցում ընդամենը պետք է ընդունել ի գիտություն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի այն դիտարկմանը, թե ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է, նա ասաց. «Ես համաձայն եմ պարոն Ծառուկյանի հետ, որ ԱԺ-ն չի կայացնում որոշում։ ԱԺ-ն ընդամենը նախագիծ է ներկայացնում ՍԴ-ին և այդ կառույցն ինքն է որոշում, թե ինչ է տեղի ունենալու հետագայում։ Ես այդտեղ վեճի առարկա չեմ տեսնում»։
Պատգամավորի խոսքով՝ նախագիծն ունի հստակ իրավական հիմնավորումներ:
«Մենք չենք պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել և ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմնի լիազորությունների շրջանակում իրականացնում են գործընթաց՝ օրենքի տառին հետևելով»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է. Ծառուկյան
- Արման Աբովյան. ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցը դիտարկելու ենք միայն իրավական դաշտում
- Արա Զոհրաբյան. Դատական համակարգն, ի տարբերություն գործադիր, օրենսդիր իշխանությունների, պետք է առավել կայուն լինի
- Բադասյանը հիմնավոր է համարում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԱԺ ներկայացրած դիմումը
- Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
- ԲՀԿ դիրքորոշումը Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի վերաբերյալ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան