Ավինյանը ներկայացրեց «Հյուսիս-հարավ»-ի ճակատագիրը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Հյուսիս-հարավ»-ի ճակատագրից։
«Մեկ տարի է աշխատանքները կանգնել են, մասնավորապես Աշտարակ-Թալին հատվածում, և այդտեղ աշխատանքները վերջնական փուլի հասցված էլ չեն և հիմա ճանապարհը տեղ-տեղ սկսվել է քանդվել։ Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի վրա էլ, որտեղ չինական ընկերությունն է աշխատում, գրեթե աշխատանք չի կատարվում։ Ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ պետք է արվի»,- հարցրեց պատգամավորը։
Փոխվարչապետը պատասխանեց, որ մատնանշված հատվածը «Տրանշ-2»-ն է, որտեղ ունեն որոշակի խնդիրներ «Կորսան Կորվիամ» ընկերության հետ. «Նույն խնդիրն ունեն նաև ենթակապալառուները։ «Կորսան Կորվիամ» ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով և այս պահի դրությամբ պայմանագրի միակողմանի խզման պրոցեսում ենք, ամենայն հավանականությամբ նաև լինելու է արբիտրաժային գործընթաց»։
Ավինյանն ասաց, որ այս պահին քննարկում են միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով են առաջնորդվելու։
«Ամենայն հավանականությամբ մեկ լոտով դա դրվելու է մրցույթի և կոնսորցիումներով տեղական և միջազգային ընկերություններ մասնակցեն այդ մրցույթին, որպեսզի ճանապարհի այդ հատվածը կառուցվի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «Տրանշ-3»-ին՝ նա ասաց, որ չինական ընկերությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացրել. «Բոլոր մնացած հատվածներում, որտեղ ունենք պատրաստի նախագծեր, արդեն մրցութային փաթեթների պատրաստումն է գնում»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում հրաժարվել են հանդիպել «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լ. Սարգսյանը կալանավորվել է
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով երեք անձ որպես մեղադրյալ է ներգրավվել և հայտարարվել է հետախուզում
- «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին
- «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներին կառավարությունից հանդիպում են խոստացել
- Երկու անձ կալանավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի առերևույթ չարաշահումների քրեգործի շրջանակներում
- «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ի գործով բացահայտվել են չարաշահման նոր դրվագներ
- Հյուսիս-Հարավի «Տրանշ-2»-ը ժամանակին շահագործման չի հանձնվի
- «Հյուսիս-Հարավ»-ի գործ. «Անապրանք» գործարքներ, չվճարված հարկեր, կեղծ փաստաթղթեր, հափշտակություններ
- Չինաստանի ամենամեծ շինկազմակերպությունը ցանկություն ունի ներգրավվելու «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում