Օլիմպիական կրակի փոխանցումավազքի հայտերի ընդունումն ավարտվել է
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեն ավարտել է օլիմպիական կրակի փոխանցումավազքի հայտերի ընդունումը: Սկսած այս տարվա հունիսից՝ Տոկիո-2020-ի կազմակերպիչները 535.717 հայտ են ստացել Ճապոնիայի բնակիչներից: Կընտրվեն 10.000 ջահակիրներ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգությունից:
Հաղթողների անունները կհրապարակվեն այս տարվա դեկտեմբերին:
Օլիմպիական կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում կմեկնարկի 2020թ. մարտի 26-ին: Սկզբում օլիմպիական ջահը կուղեւորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնից: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Ավելի վաղ Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել էին օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»:
Հարակից հրապարակումներ`
- Լոզանը տոնում է օլիմպիական կրակի ժամանումը
- Իսպանիայի օլիմպիական կոմիտեն էլեկտրոնային գրադարան է ստեղծել
- Պեկին-2008 և Պեկին-2022 Օլիմպիական խաղերը խթանել են սպորտի զարգացումը.ՀԱՕԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա