«Հրապարակ». Իգիթյանն այս նստաշրջանին վերջին անգամ է մասնակցում և անչափ ծանր է տանում իրեն հեռացնելու մտադրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը թեկնածու է որոնում՝ ումով փոխարինել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, իմքայլական Հովհաննես Իգիթյանին։ Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարմար թեկնածու դեռ չեն գտնում։ Միքայել Զոլյանին կընդգրկեին, եթե նա ամուլսարական չլիներ և Նիկոլ Փաշինյանի թիրախում չհայտնվեր։
Իգիթյանն այս նստաշրջանին վերջին անգամ է մասնակցում և, մեր աղբյուրների փոխանցմամբ, անչափ ծանր է տանում իրեն հեռացնելու փաստը, քանի որ նա իշխանական ցուցակում է հայտնվել հենց այդ նպատակով, որ գործունեություն իրականացնի միջազգային այդ հարթակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում