Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովն աշխատանքները սկսեց նախօրեին քննարկած օրինագծերը քվեարկության դնելով։
Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 93 կողմ, 1 դեմ և 1 դեմ ձայնով։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Դեմ էր քվեարկել մեկ պատգամավոր։
Երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Վարման կարգով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց խմբակցությունն այս հարցին ազատ կքվեարկի։
Նախագիծն ընդունվեց 71 կողմ, 4 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Հաշվապահական հաշվառման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Նպատակ ունենք լուծել արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների կարգավորումների խնդիրը. Ջանջուղազյան
- Առաջարկվում է մասնավորեցումից հանել Մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը
- Չեմ կարծում, թե տնտեսագիտական առումով անգրագետ բաներ ասացի. Արարատ Միրզոյան
- Ցավոք սրտի նվազագույն աշխատավարձը աղերս չունի իրականության հետ. Թանդիլյան
- Պատգամավորների աշխատավարձը չի փոփոխվելու այս նախագծով. Վարազդատ Կարապետյան
- ԱԺ-ն քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծը
- Մինչև 2020-ի նոյեմբերը բուքմեյքերական կետերը կշարունակեն գործել այնպես, ինչպես մինչև հիմա. Թունյան
- ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ