Անգլիայի թագուհու առողջական վիճակն օր օրի վատթարանում է
Վերջին ամիսներին Եղիսաբեթ II թագուհու առողջական վիճակը արագորեն վատթարանում է: Նրա ծնկում սուր ցավեր կան (հին վնասվածքի հետևանքները), այնպես որ այժմ թագուհին առանց օգնության դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել։ Այս մասին գրում է live24.ru-ն։
Չնայած ցավին, թագուհին համառորեն հրաժարվում է մասնագետների օգնությունից և չի ցանկանում գնալ բժիշկների մոտ, քանի որ ըստ նրա, երկու-երեք շաբաթ կարող է շեղվել իր սովորական աշխատանքային գրաֆիկից։
Թագուհին հրաժարվում է նաև վիրահատությունից։ Եղիսաբեթ II-ի հարազատներին դուր չի գալիս նման համառությունը։ Նրանք կարծում են, որ թագուհին զուր է անտեսում առողջական խնդիրները՝ հատկապես այդպիսի պատկառելի տարիքում:
Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1952 թվականին հոր՝ Ջորջ VI-ի մահվանից հետո Եղիսաբեթ II-ը հռչակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա