Իսպանիայում «մշակութային ժառանգություն» ճանաչված Բոտիչելիի կտավը վաճառվում է
Իտալացի հայտնի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող վերջին կավը մասնավոր հավաքածուներից Լոնդոնում հանվել է վաճառքի։ Վերածննդի դարաշրջանի հույն գիտնական Միխայիլ Մարուլի դիմանկարերը նա ստեղծել է 1500 թվականին։ Եվրանյուզի հաղորդմամբ, նկարը 2004 թվականից վարձակալել է Մադրիդի Պրադո թանգարանը։ Իսպանական կառավարությունը նկարը ճանաչել է «մշակութային ժառանգություն», ինչը կարող է դժվարացնել նկարի վաճառքը արտերկրում։
Բոտիչելիի նկարի գինը 30 միլիոն դոլար է։ Իսպանական իշխանությունը կարող է առաջարկել իր գինը, եթե ցանկանա, որ նկարը մնա Պրադո թանգարանում։
Համարվում է, որ նկարը պատվիրել է Մարուլի կինն արդեն նրա մահվանից հետո։ Արվեստաբանները ենթադրում են, որ նկարիչը կտավի վրա միայնակ է աշխատել։
«Շատ արժեքավոր գործ է. նախ, որ այն ստեղծել է Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից Բոտիչելին, երկրորդ, թե ում դիմանկարն է՝ Ռենեսանսի դարաշրջանի տաղանդավոր պոետ։ Երկուսն էլ ցույց են տալիս Վերածննդի դարաշրջանի մարդու մեծությունը»,- ասել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի կուրատորը։
6 տարի առաջ Christie’s աճուրդում Բոտիչելիի «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտիչի հետ» կտավը վաճառվել էր 10,4 միլիոն դոլարով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան