Եթե մի անուն-ազգանուն կա, որ չեմ ուզում լսել, ապա Վահե Գրիգորյանն է. Գևորգ Պետրոսյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ասում է, որ հարցը իրավական բնույթ ունի, եկեք չտեղափոխենք քաղաքական դաշտ: Մենք, իրավական շարժառիթներից ելնելով, մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցումասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի քվեարկությանը չմասնակցելու հարցին։
Լրագրողի դիտարկմանը, թե իրենց հասցեին պարբերաբար մեղադրանքներ են հնչում, մասնավորապես առ այն, որ թելերով կապված են նախկին իշխանության հետ, նա պատասխանեց. «Մենք բոլորս ենք թելերով կապված, դուք էլ, երևի իմ հետ թելերով կապված եք՝ չգիտեք: Մենք թելերով ղեկավարվող մարդիկ չենք, մենք ունենք հստակ ծրագիր, գիտեք՝ ինչու ենք հայտնվել քաղաքականության մեջ, գիտենք՝ ինչու ենք հայտնվել ԱԺ-ում։ ԱԺ-ն իրավունք ունի դիմել ՍԴ, դատավորի կամ անդամի լիազորությունները դադարեցնելու համար, եթե գտնում է՝ ՍԴ դատավոր կամ անդամը թույլ է տվել էական կարգապահական խախտում։ Հիմա մենք հանրության դատին հանձնված փաստաթղթի ուսումնասիրությունից չենք եկել այն կարծիքին, որ այստեղ էական կարգապահական խախտում կա ՍԴ նախագահի կողմից»։
Պատգամավորի խոսքով՝ վաղը, մյուս օրը կարող է ԲՀԿ-ն էլ նախաձեռնություն հանդես բերի, իրենք ուրիշներին իրավունք ունե՞ն մեղադրել, որ չեն գալիս մեխանիկորեն կիսում իրենց կարծիքը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը բացակայում է ՍԴ աշխատանքներից՝ Պետրոսյանն ասաց. «Եթե մի անուն-ազգանուն կա, որ չեմ ուզում լսել, ապա դա Վահե Գրիգորյանն է: Ափսոսում եմ, որ պետական բյուջեն կերակրում է այնպիսի մարդկանց, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Կարելի էր նախօրոք հաշվի առնել խորհրդարանական խմբակցությունների կարծիքը. Իվետա Տոնոյանն՝ «Իմ քայլ»-ին
- Այս հարցը չպիտի այսպես փոքրացվեր, նսեմացվեր. Բաբաջանյան
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
- Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը ԱԺ նիստում որոշման նախագծի քննարկմանը
- Հրայր Թովմասյան. Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան