«Հրապարակ». Ինչո՞ւ են միայն Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը դնում, այն կոլեգիալ մարմին է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հարցրինք՝ իրավաչա՞փ է արդյոք Հրայր Թովմասյանի դեմ նախագիծը։ «Օրինագիծն իրավաչափ չէ, և ամեն մեկը կոճակ սեղմելուց, գաղտնի քվեարկելուց առաջ պետք է հիշի, որ մենք անդամ ենք մի մարմնի, որի ամեն մի գործողություն դառնում է անդառնալի պատմություն»:
Իսկ որ գլխադասային հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քավորը` Արման Դիլանյանը, նույնպես ՍԴ անդամ է, իրավունք ունի՞ մասնակցելու ՍԴ-ում սպասվող նիստին։ Հնարավոր է նույն Վլադիմիր Վարդանյանը բացահայտ ոչինչ չանի, այնուհանդերձ, քավորության հանգամանքն աշխատի։ «Սահմանադրորեն հնարավոր չէ կասեցնել Արման Դիլանյանի մասնակցությունը նիստին, որովհետև օրինագծի հեղինակը Վ. Վարդանյանի հաձնաժողովը չէ, այլ հարց է, որ ես խիստ կասկածում եմ, որ նույն Վլադիմիր Վարդանյանը կարող է և հոգու խորքում համաձայն չէ այդ օրինագծի հետ, որովհետև որևէ նորմալ իրավաբան չի կարող դրա հետ համաձայն լինել։ Բայց էստեղ կա քաղաքական խնդիր, և իրենք այդ հայտը ներկայացնում են որպես քաղաքական ուժ։ Իհարկե, ակնառու չէ, բայց ըստ էության պարզ է, չէ՞, թե սա ում նախաձեռնությունն է ու ինչ նպատակ է հետապնդում։ Ինչո՞ւ են միայն Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը դնում, այն կոլեգիալ մարմին է. խոսքը պետք է գնար ոչ թե մեկ անձի, այլ դատարանի որոշման մասին»:
Իսկ ի՞նչ եք կարծում` ՍԴ-ում իշխանությունը 6 ձայն կունենա՞։ «Կարծում եմ` ՍԴ-ում երեխաներ չեն հավաքված, իրենք կհասկանան խնդրի լրջությունը և կքվեարկեն ճշմարտության օգտին, որպեսզի չհարուցեն ո՛չ երկրային, ո՛չ երկնային ապագա դատավճիռներ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում