ՄՕԿ-ին զեկուցել են բռնցքամարտում կատարված աշխատանքների մասին
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նոր գրասենյակի բացման օրը Լոզանում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեին զեկուցել են, թե ինչ քայլեր են ձեռնարկվել բռնցքամարտում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին ընդառաջ:
Վերահսկիչ խմբի նախագահ Նենադ Լալովիչը խոսել է այն ձեռբերումների մասին, որոնք արվել են հունիսին տեղի ունեցած ՄՕԿ-ի նստաշրջանից հետո: Առաջին հերթին օլիմպիկական որակավորման մրցաշարերում Տոկիո-2020-ի հակադոպինգային պայմանավորվածությունները կպահպանվեն և Թեստավորման միջազգային գործակալությունը 500-ից ավելի թեստեր կանցկացնի: Օլիմպիական բռնցքամարտի աշխատանքային խումբը մեծապես կենտրոնացել է նաև ազգային օլիմպիական կոմիտեների և ազգային ֆեդերացիաների հետ համատեղ աշխատանքի վրա` օգտագործելով ցանկացած հնարավորություն: Այդ կապակցությամբ բացվել է մարզիկներին նվիրված հատուկ, բազմալեզու կայք:
Առաջին անգամ ՄՕԿ-ի մարզիկների կոմիտեն Օլիմպիական խաղերի նախօրեին ուղիղ շփում է սկսել մարզիկների հետ և կարողացել է 8500 մարզիկների ուղարկել 15 միջազգային մրցաշարերի։
Նման լայնածավալ աշխատանքի արդյունքում մարզիկները իրազեկված կլինեն Օլիմպիական խաղերից առաջ և ոգեշնչված մասնակցելու աշխարհի կարևորագույն սպորտային միջոցառմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա